Ոստիկանությունը խորհուրդ է տալիս թույլատրել ապօրինությունը և հավատալ «հորս արևին»

Պատկերը հետևյալն էր. ասյօր որոշվել էր սկսել աշխատանքները ու այգում հավաքված ակտիվիստներին փաստի առաջ էին կանգնացրել: Երբ հասա տեղ, քիչ հետո մոտեցավ ոստիկանական ևս մեկ մեքենա, իսկ նրա հետ՝ բետոնախառնիչը: Բետոնախառնիիչի դեմ կենդանի շղթա կազմեցինք: Պահանջում էինք ցույց տալ շինարարության արտոնման փաստաթղթերը: Այդպես էլ ցույց չտվեցին:Մեզ հետ բանակցող ոստիկանը խորհուրդ էր տալիս չփակել մեքենայի ճանապարհը՝ պնդելով, թե բետոնը ափսոս է «բարիք է», որ փչանում է: Բոլոր դիտարկումներին, թե կառուցապատումը ապօրինի է և պահանջներին ներկայացնել համապատասխան փաստաթղթեր,ոստիկանությունը պատասխանում էր. «Դուք հիմա կողմ քաշվեք, իսկ հետո դիմեք դատարան»: Ստացվում է, որ ապօրինությունը փորձում են կանխել ոչ թե իրավապահները, այլ քաղաքացիները: «Հավատացեք ինձ, ես եմ ասում, թույլատրված է» ոստիկանի պնդումը մեզ չհամոզեց:
Ասեմ, որ ծառերի մի մասը արդեն իսկ տուժել է:
Прошу прощения у русскоязычных френдов за отсутствие перевода. Дело касается застройки одного из парков Еревана.