рейтинг блогов

Я очень счастливый человек... Я победил... Мы победили... ! ! !

топ 100 блогов parze — 12.12.2010
Арцах имеет больше правовых, военно-политических и исторических основ на самоопределение – премьер-министр

 
ՊարզԷ

Ես հաղթեցի...
«Մենք» հաղթեցինք...  
Հաղթեցինք «մենք», հաղթեց Պետությունը...
Հաղթեցինք «մենք», հաղթեց Ազգը...
Հաղթեցինք «մենք», հաղթեցինք ՄԵՆՔ...



Արցախն ունի լիիրավ ինքնորոշվելու շատ ավելի ամուր հիմքեր, քան Կոսովոն. վարչապետ
12:42 • 11.12.10

Խորհրդային տարիներին Հայաստանում միջազգային իրավագիտության բաց էր նկատվում, քանի որ խորհրդային դպրոցը երբեք չի եղել միջազգային իրավագիտության առաջատար։ Այսօր «Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման իրավական ասպեկտները» խորագրով գիտաժողովի ժամանակ լրագրողներին ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը։
Գիտաժողովը կազմակերպվել էր Միջազգային և համեմատական իրավունքի նորաստեղծ կենտրոնի կողմից, որի հիմնադիրները միջազգային տարբեր հեղինակավոր բուհերում ուսանած հայ երիտասարդ իրավաբան գիտնականներն են։ Կարևորելով ղարաբաղյան հիմնախնդրի իրավական կողմը՝ երիտասարդներն իրենց անդրանիկ գիտաժողովի օրակարգում հենց այս հարցն էին ընդգրկել։

«Այսօր այս կենտրոնի ստեղծումը ցույց է տալիս, որ Հայաստանում արդեն ձևավորվել է երիտասարդ մասնագետների բավականին լայն ցանց, որոնք ավարտել են կամ շարունակում են սովորել միջազգային իրավունքի ոլորտում աշխարհի առաջատար բուհերում։ Իհարկե, սա դեռ ինքնին բավարար չէ։ Մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու՝ այս ցանցն ընդլայնելուց մինչև մեր բուհերում միջազգային իրավունքի ուսուցանումը պատշաճ մակարդակի հասցնելը։ Կարևոր է նաև ընտրված թեման։ Մենք շատ հաճախ խոսում ենք ԼՂ հիմնախնդրի քաղաքական, տնտեսական և այլ ասպեկտների մասին, բայց իրավական ասպեկտը համեմատաբար քիչ է ուսումնասիրված, չնայած որ ունենք բավականին լուրջ ուսումնասիրություններ»,- նշեց Վիգեն Սարգսյանը։

Նրա խոսքով՝ այս քննարկումը հատկապես կարևոր է Կոսովոյի հակամարտության վերաբերյալ արդարադատության միջազգային դատարանի խորհրդատվական կարծիքի տեսակետից։ «Թեև բոլորս միշտ ասում ենք, որ յուրաքանչյուր հակամարտություն տարբեր է, բայց, միաժամանակ, երբ այս գործը հասնում է դատարան, և դատարանը կիրառում է իրավունք, այդ իրավունքը դառնում է միասնական։ Դա չի նշանակում, որ բոլոր վեճերը պետք է լուծվեն նույն ձևով, իհարկե, ամեն մեկն ունի իր զարգացումը»,- ասաց Վիգեն Սարգսյանը։

Գիտաժողովի բացմանը մասնակցեց նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով ողջունեց Հայաստանում միջազգայնագետ իրավաբանների սերնդի ձևավորումը, որն, ըստ նրա, պետք է իրավական հետազոտության ենթարկի ղարաբաղյան հակամարտության և Հայոց ցեղասպանության հարցերը։

«Ժամանակակից աշխարհն այլևս ավելի դժվար է համակերպվում բռնության ու ազատազրկման վրա հիմնված կայսրությունների առկայության հետ, չի հանդուրժում այդօրինակ միավորների գոյությունը։ Կարելի է վստահաբար ասել, որ եկել է ազատության ժամանակը: Մեր ժողովրդի համար ազատությունը սոսկ գոյական չէ: Մենք ոչ միայն ականատեսն ենք եղել այն երևույթին, որ հարյուրամյակներ շարունակ տարբեր կայսրությունները ճնշել ու փորձել են խեղդել ազատությունը, այլև զգացել ենք դա մեր մաշկի վրա: Մենք հասկացել ենք, որ չենք կարողանա զարգանալ, եթե չլինենք ազատ, եթե չունենանք թե ներքին, թե արտաքին ազատություն»,- նշեց վարչապետը։

Ըստ Տիգրան Սարգսյանի՝ Արցախի ժողովուրդը հստակ գիտի, թե ինչ է ուզում։ «Այսօրվա միջոցառումը նվիրված է Կոսովոյի անկախության հռչակագրի իրավաչափության հիմնախնդրին, թեմա, որ հետաքրքրում է նաև մեր գիտական հանրությանը: Մանավանդ, և այս հարցում ինձ հետ կհամաձայնեն նաև իրավաբանները, որ Արցախն ունի լիիրավ ինքնորոշվելու շատ ավելի ամուր իրավական, ռազմաքաղաքական ու պատմական հիմքեր»,- ընդգծեց նա։

Կենտրոնի տնօրեն Եղիշե Կիրակոսյանն էլ նշեց, որ պետք է ավելի շատ ֆիքսվել հիմնախնդրի բովանդակային հարցերի վրա, որոնք ընկած են ինքնորոշման հիմքում։ «Խնդիրները շատ ավելի խորքային են, քան թվում են»,- նշեց նա՝ հավելելով, որ Արցախի հարցի իրավական կողմը շատ ավելի ամուր է։

«Կոսվոյի հաջողությունը շատ դեպքերում պայմանավորված էր քաղաքական հանգամանքներով։ Իրավական տեսակետից մենք խնդիր չունենք, բայց պրոբլեմը մեզ մոտ այսօր միջազգային հանրության պահվածքն է»,- ասաց նա։
Tert.am
 

ՊարզԷ

Ես հաղթեցի...

«Մենք» հաղթեցինք...  

Հաղթեցինք «մենք», հաղթեց Պետությունը...

Հաղթեցինք «մենք», հաղթեց Ազգը...

Հաղթեցինք «մենք», հաղթեցինք ՄԵՆՔ...

Я очень счастливый человек... Я победил... Мы победили... ! ! !

Автор: Parze

.

Оставить комментарий

Архив записей в блогах:
 В Государственной Думе просто кипят страсти. Господин Володин хотел там порядок навести и сделать чуть ли не военную дисциплину, но видимо у него ни чего не получается. Посмотрите в корнце видео на его испуганно-растерянное лицо.  Владимир Жириновский заявил, что более ...
Можно сколько угодно рассуждать, почему русские любят зиму, но лучше всего об этом спросить у самих жителей России. Пару лет назад социологи провели опрос на эту тему. Вряд ли за прошедшее время у наших сограждан кардинальным образом изменилось отношение к зиме. Русские любят зиму: кто ...
Я неделю назад написал статью "Почему я не буду голосовать за Порошенко". Меня тогда не все поняли "ну как же так!", "а за кого тогда голосовать?" и т.д. Да не знаю я, за кого - нет альтернативы, разве что "против всех". Статья была написана с целью давления на власть, чтобы она ...
Ольшанский выражает мысль предельно четко и ясно: "Абреки, конечно же, люди дикие и страшные, чего уж там. Но - и вот это надо понимать трезво и холодно, ясно и четко, - так получилось, что мы с ними в одной лодке. "Береги, сынок, евреев. Их вырежут - за ...
Мамы, вы все знаете :) Мы забронировали вожделенное квартиру на море и хочу заранее подготовиться. На момент поездки сыну будет 1.3. Знает ли где купить короткие шорты для плавания? Мужу покупали в Adidas, Nike, calzedonia. Хочу такие шорты, которые свободные, короткие, легкие по ткани. ...