Նոր Տարվա մաղթանքներ Հայստանին և Հայ Ազգին

топ 100 блогов wonderaround — 29.12.2010

2011-ին Հայ ազգին ցանկանում եմ`

1) Ավելի քիչ կոռուպցյա և կաշառակերության - Այս երկուսը քաղցկեղի նման ուտում են երկիրը ներսից, կտրում են երկրում ամեն լավ նախաձեռնության օդը:

Սուլթանների, ցարերի և կոմմունիստների տակ հազարամյակներ ապրած Հայերին մինչև հիմա թվում է թե պաշտոնը անօրեն գումար վաստակելու համար օգտագործելը գողություն չի, քանի որ պետությունը թշնամին է, իսկ կաշառք տալը այդ թշնամու դեմ պայքարելու միջոցներից մեկը: Հայերը դեռ չեն հասկանում որ պետական այրերը իրենց ծառան են և ամեն կաշառակեր անձամբ իրենցից է գողանում

Նոր Տարում ցանկանում եմ որ`
a) Երկրում մշակվի և շարունակելիորեն իրագործվի մի քարոզչական և կրթական ծրագիր կաշառակերության և կոռուպցյաի դեմ զրո հանդուրժողականության (zero tolerance) մտածելակերպ հաստատելու համար: Որ կաշառք տալը իրոք ամոթ բան լինի և հանցագործություն ոչ թե նորմ:

b)  Մաքսաին ծառայությունը հանձնվի անկախ, միջազգային ստանդարտներին համապատասխան, ոչ պետական մի օպերատորի, իսկ կառավարությունում ստեղծվի մի վերահսկիճ հիմնարկ որտեղ աշխատավարձները կհամապատսխանեն միջազգաին ստանդարտներին և կաշխատեն որակյալ ու մաքուր մասնագետներ (հանգուցյալ 
Նոր Տարվա մաղթանքներ Հայստանին և Հայ Ազգին [info]andrewhov  ներ սա առաջարկում)

c) Այդ վերահսկիչ հիմնարկը ունենա մի հեռախոսի համար որով ցանկացած քաղաքացի կարողանա զանգահարել, ներկայցնել գանգատ և ստանալ համապատասխան տեղեկություն: Չարաշահումներից խուսափելու համար չճշտված անանուն/«անոնիմ» տեղեկությունները օրենքով չեն հանդիսանա քրեական գործի, բերման ենթարկելու կամ նույնիսկ աուդիտի հիմք:


2) Ավելի շատ oրենք և քաղաքացիական իրավունք - Այս երկուսը ամեն երկրի հիմնասյունն են:

Հայստանում օրենքը չի օգտագործվում որպես ժողովուրդի վիճակը բարելավելու համար մի գործիք: Կան հիմար/սովետից ժառանգություն մնացած օրենքներ որոնք պարզապես չեն գործում հայկական իրականությունում, հետո դրանք հապճեփ և բութ ձևով փոփոխվում են ժողովրդի գանգատ առաջացնելով, հետո նորից հետ կանչվում և այդպես շարունակ: (Մայրության թոշակի հետ կապված օրենքը ձեզ օրինակ և այլն)
Նոր տարում ցանկանում եմ որ`
Օրենքները գրվեն միայն և միայն ժողովուրդի շահերից ելնելով: Ոչ մենաշնորհատեր օլիգարխների և մաֆյաի համար, ոչ կառավարության պաշտոնյաների համար, ոչ էլիտար/կոնկուրենտոսպոսոբնի լակոտների համար, ոչ միջազգային խոպանչի/բյուրոկրատ հիմնարկների քմահաճույքով, ոչ միապետությունների/ФСБ/CIA թելադրանքով, այլ միայն և միայն ժողովրդի շահերից ելնելով:


3) Ուժեղ և հմուտ ընդդիմություն և մաֆիայից ազատ խորհրդարան - այս երկուսը երկրում ժողովուրդավարության կայացման և բարգավաճման նախապայմանն են

Հայստանում ինչպես կառավարությունն է կլանաին այնպես էլ ընդդիմությունը, իսկ խորհդարանում նստած են ոչ թե ազգին նվիրված, իրենց ընտրողների մասին մտածող պետական գործիչներ այլ մաֆիաի պարագլուխներ:

Ցանկանում եմ որ՝
a) Լեվոնը ազգին իրական լավություն անի և մի դեմորկարտիկ ընդդիմության առաջնորդի ընտրություն կազմակերպի: ԱՄՆ-ում կամ Անգլյաում ընդդիմության առաջնորդին ընտրում են նույնպիսի դեմոկրատական ձևով ինչպես և հիմնական ընտրությունները (oրինակ Օբամաի VS Կլինտոն պայքարը կամ Միլիբանդ եղբայրների Անգլյաում): Իսկ Հայաստանում դա դեռ անձերի/մահացած մարդկանց բարեկամների (կամ ավել շուտ Թայֆաների) մակարդակի վրա է
b) Հայկական ընդդիմությունը ունենա ԱԶՆԻՎ ԸՆՏՐՎԱԾ առաջնորդ – միշտ, ոչ միայն ընտրությունից -ընտրություն
c) Ընդիմությունը գործի ոչ թե հանրահավաքներից հանրահավաք այլ միշտ -կազմակերպված Shadow կառավարությունով, լուրջ ներկայցված լինի երկրի պարլամենտում և այլն
d) Խորհդարանը դառնա քաղաքական պայքարի աշխատանքաին դաշտ ոչ թե գողական կլանների պարագլուխների ժամանցի «կլուբ»


4) Որ Հայաստանը դառնա ամբողջ աշխարհի Հայերի տունը - սա աշխարհի Հայության գոյատեվման համար կարևորագույն հարց է

Աշխարհով սփռված Հայությունը չունի իրեն Հայստանի հետ կապող մի զգալի գործոն: Եկեղեցին մի գուց է…բայց են էլ թույլ է և գնալով թույլանում է: Աշխարհի 5-6 միլլիոն հայերից 1-2 միլլիոնը միայն Ապրիլի 24-ին են հիշում որ հայեն: Իսկ հայկական միջազգային կազմակերպությունները - AGBU-ն և այլն, Հայստանին նայում են ոչ թե որպես Հայ ազգի շահերի պահապան և կենտրոն, այլ Ռուս/Կոմմունիստ կայսրությունից մնացած Հայերով բնակեցված մի տարածք:
Ցանկանում եմ որ՝
Հայաստանում սփյուռքի նախարությունը (նախկին Aрм ССР կոմերիտմիության քարտուղարությունը) լինի ոչ թե նոմինալ/անիմաստ մի հիմնարկ այլ իրոք համայն աշխարհի Հայության համար լուրջ ծրագրեր իրականացնող մի հզոր ձեռնարկություն: Վերջին Ռուսաստանի իրադարձություններից հետո սա ավելի կարևոր է:


5) Որ ծառերի, մաքուր օդի և շրջակա միջավայրի արժեքը գնահատվի – սրանք երեխաների առողջությունն են, ինձ համար դրանից կարևոր ոչ մի բան չկա

Իսկ ով կասի ինչ արժի ասենք Երևանի կենտրոնում աճող ծառը՞, դրանք ո՞վ է գնահատում, այգիներում աճող ծառերը համայնքաին են, բայց ո՞վ է դրանց տերը:
Ցանկանում եմ որ՝
1) Հայաստանում բնապահպանության նախարությունը և այլ բնապահպանությունով զբաղվող պետական հիմնարկները մի լավ մաքրվեն ամեն տեսակի կորրուպցյաից և եթե այնտեղ տենց մարդ չկա որ կարողանա երկրում բնության, անտառների, ծառերի և զբոսայգիների ոչնչացման դեմ պայքարի թող Save Tegut Forest facebook.com խմբի առաջնորդներին այդ պաշտոնները առաջարկեն
2) Երևավում ամեն կենդանի տնկված ծառ վաճառվի աճուրդով և այն մարդը ով գնել է այդ ծառը իրավունք կունենա այդ ծառի նվիրաբերել իր բարեկամի hիշատակաին կամ մի հիշարժան դեպքի համար և կստանձնի այդ ծառի տիրություն անելու պարտականությունը:   Oրինակ ամեն դպրոց ավարտող դասարան վերջին զանգից առաջ տնկի մի ծառ որը կդառնա իրենց ընկերության խորհդանիշը և այլն: Այսպիսի փորձ կա աշխահի շատ քաղաքներում: Աճուրդից առաջացած գումարներն էլ քաղաքը բարելավելուն կoգտագործվեն:

Оставить комментарий

Архив записей в блогах:
Путин и Медеведв, который ратуют за инновацию и интернетизацию всей страны полчили плевок в лицо от русской интернет-общественности. Плевок был настолько смачным, что отмываться пришлось очень долго. При этом все призывы уйти получили ...
Минуту назад прочитал у Экслера , что в ЖЖ нельзя постить больше 2048 букв (по другим сведениям 3300). Запостил 8000 без проблем. Стер, запостил 10000, отредактировал — все работает. Получается, вранье. Сам он, вероятнее всего, не проверял, а с чужих слов ...
В начале июля в Красноярске и окрестностях установилась жаркая, летняя погода. Тёма на дачном участке трудится не покладая лап, даже немного теряясь, в какую сторону бежать и что делать.. Как-то так нынче проводят время самые ответственные и ...
В больнице 11-летняя девочка, мальчик 15-ти лет и пассажир мотоцикла. https://www.youtube.com/watch?v=5jEcCbHr87Q за видео спасибо a_r_k_od ...
Посты в тему: ...